Պուտինը խոստովանել է, որ ամեն առավոտ շիլա է ուտում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ, պատասխանելով Սանկտ Պետերբուրգից 9-ամյա աղջկա հարցին, խոստովանել է, որ ամեն առավոտ շիլա է ուտում, քանի որ շատ է սիրում: Պուտինը նաև հայտնել է, որ փոքր հասակում իրեն չեն ստիպել շիլա ուտել, քանի որ իրեն երբեք չեն ստիպել անել բաներ, որոնք ինքը չի ցանկացել անել:
Փոքրիկը հարցրել էր ՌԴ նախագահին, թե նա ինչ շիլաներ է սիրում ուտել:
«Ինչ վերաբերում է շիլային, ապա ես այն ամեն առավոտ հաճույքով ուտում եմ, այսօր էլ եմ կերել»,- ասել է Պուտինը՝ ասելով, որ ժամանակի ընթացքում սկսել է ավելի շատ սիրել շիլա:
«Որքան քիչ ատամ ունես, այնքան ավելի ես շիլա սիրում»,- կատակել է Պուտինը: