Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ գուցե մի օր պատասխանի առաջին տիկնոջ մասին հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ավանդական «Ուղիղ կապի» ժամանակ հարցին, թե երբ կներկայացնի երկրի առաջին տիկնոջը, հայտարարել է, որ հնարավոր է, որ երբևէ կկարողանա բավարարել քաղաքացիների հետաքրքրությունն այդ հարցի առնչությամբ:
Քաղաքացիներից մեկը նշել է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Լյուդմիլա Պուտինան ամուսնացել է և հարցրել է, թե երբ է ՌԴ նախագահը ներկայացնելու «մեր երկրի առաջին տիկնոջը»:

«Հարկավո՞ր է արդյոք առաջին պլան բարձրացնել հարցերը, որոնք դուք արծարծում եք, անկեղծ ասած, չգիտեմ: Վախենամ, որ հանկարծ իմ պատասխանը չազդի փոխարժեքի տարբերության կամ նավթի գների վրա: Սակայն, եթե ավելի լուրջ, ապա մարդիկ Պետդումայում պատգամավորների են ընտրում, որ աշխատեն: Իսկ այն բաները, որոնց մասին դուք ասացինք, բաներ, որ վերաբերում են անձնական կյանքին, դրանք, իհարկե, հետաքրքիր են մարդկանց, ես վաղուց դրա հետ հաշտվել եմ, սակայն, այդուհանդերձ, դրանք առաջնային կարևորություն չեն ներկայացնում: Հնարավոր է, երբևէ ես կկարողանամ բավարարել ձեր հետաքրքրությունը»,- ասել է Պուտինը:

Նա նաև ասել է, թե իր և իր նախկին կնոջ անձնական կյանքում ամեն ինչ լավ է: Պուտինի խոսքով՝ իրենք երբեմն հանդիպում են ու լավ հարաբերություններ ունեն: «Գուցե ավելի լավ, քան նախկինում էր»,- կատակել է ՌԴ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս