Բաժիններ՝

Պուտինը չի բացառում, որ ապագայում ԵՏՄ-ում մեկ միասնական արժույթ կարող է սահմանվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ անդրադարձավ մի հարցի, որը, նրա խոսքով, շատ է քննարկվում մամուլում: Խոսքը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում մեկ միասնական արժույթի սահմանման մասին է:

«Արդյո՞ք ԵՏՄ-ում միասնական արժույթ կսահմանվի: Մեծ հարց է, սակայն հեռանկարում դա հնարավոր է, երբ մասնակից երկրների տնտեսությունների զարգացման մակարդակը հավասարվի»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ այստեղ հարկավոր է մեծ զգուշավորություն ցուցաբերել, չանել այնպիսի սխալներ, որոնք արել է ժամանակին Եվրամիությունը՝ մեկ միասնական արժույթ սահմանելով այն երկրներում, որոնք տնտեսապես տարբեր մակարդակներում են գտնվում: Նա որպես օրինակ բերեց Հունաստանին, որի տնտեսությունը բավական հետ է մնում եվրոպական մյուս երկրների տնտեսությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930