Բաժիններ՝

«Հաղթանակն Անգլիայի գավաթում կարևոր է ոչ թե՝ իմ, այլ՝ ակումբի և ֆուտբոլիստների համար». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) և Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալը:

«Մենք լավ էինք խաղում պաշտպանությունում: Շատ բան թույլ չտվեցինք մրցակցին: Հակառակորդը հաճախ էր կորցնում գնդակը, և, եթե մենք մի քիչ ավելի սառնասիրտ գործեինք, ապա կորոշեինք խաղի արդյունքը շատ ավելի շուտ:

Ընդմիջմանը ես ֆուտբոլիստներին ասացի, որ մենք խաղի վերջնամասում պետք է ավելի սառնասիրտ գործենք: Մեզ մոտ դա ստացվեց, բայց միևնույն է, կարծում եմ, որ կարող էինք ավելի շուտ ամեն ինչ որոշել:

Ես նստարանից տեսա Ռեշֆորդի հարվածը: Ես տեսա դարպասի անկյունը և մտածեցի, որ պետք է խփել, և նա դա կատարեց, սակայն, դա շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել:

Հաղթանակն Անգլիայի գավաթում կարևոր է ոչ թե՝ իմ, այլ՝ ակումբի և ֆուտբոլիստների համար: Ես ասել եմ, որ ուզում եմ տիտղոս նվաճել, ես ուրախ եմ, բայց դա կարևոր է հենց ակումբի համար»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս