![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին Անկարայի և Բրյուսելի ահաբեկչությունների մասին. ԶԼՄ-ներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/akabekchutyun.jpg)
Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը (TEM) նախազգուշացրել է Թուրքիայում և Բելգիայում պատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին, գրում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ ТЕМ-ի զեկույցներից մեկում, որը հրապարակվել է դեռևս 2015թ. դեկտեմբերի 23-ին, պարունակվել է նախազգուշացում, որ «մարդիկ, որոնք կապված են ԴԱԻՇ-ի հետ, 2016թ. կկազմակերպեն ահաբեկչություններ Թուրքիայում և Բելգիայում ու այդ նպատակների համար կարող են օգտագործել հյուրանոցները»:
Մեկ այլ զեկույցի համաձայն՝ Անկարայի ահաբեկչություններից 25 օր առաջ ТЕМ-ը հայտնել է, որ ահաբեկիչները պատրաստում են հարձակում կազմակերպել զանգվածային միջոցառումների ժամանակ, սակայն «հետախուզության աշխատակիցը տեղեկությունը չի հաղորդել տեղեկատվությունը իր ղեկավարությանը», ինչի հետևանքով էլ անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի հետախուզությունը տեղեկություն է ունեցել երկրում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: