«Պարտության պատասխանատվությունը 100 տոկոսով կրում եմ ես». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ատլետիկոյից» կրած պարտությունը (0:2) և Չեմպիոնների լիգայից թիմի դուրս թռնելը:
«Լավագույն օրը չէ «Բարսելոնայի» համար, բայց երկրորդ խաղակեսում մենք մի քանի գերազանց պահ ստեղծեցինք: Բայց գոլ խփել այսօր չստացվեց: «Ատլետիկոն» գովասանքի է արժանի:
Մենք իսկապես ցանկանում էինք անցնել հաջորդ փուլ և փորձել պաշտպանել Եվրոպայի չեմպիոնների կոչումը: Առաջին խաղակեսը չստացվեց, հակառակորդը սպասում էր մեր սխալին, որպեսզի գոլ խփեր:
Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, եղել են խաղեր, երբ ես ինձ ավելի վատ եմ զգացել: Ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք. թիմը լավ մարզավիճակում չէ:
Մենք ամենաամբիցիոզ նպատակներն ունենք, հպարտանում ենք, որ «Բարսելոնային» յուրաքանչյուր մրցաշարում համարում են ֆավորիտ, բայց մենք պետք է ավելի քննադատաբար վերաբերվենք մեզ:
Մեսսին չի՞ խփում: Ազնիվ չի լինի Լեոյին մեղադրել այս պարտության մեջ:
Ո՞վ է կրում պարտության պատասխանատվությունը: 99, ոչ, ավելի ճիշտ՝ 100 տոկոսով՝ ես»,- ասել է մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը