Ռուսական ռազմակայանի օդաչուները պատրաստվում են Երևանում անցկացվելիք ավիաշոուին

Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության 71-րդ տարեդարձի կապակցությամբ նախապատրաստվում են Երեւանում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում անցկացվելիք ավիաշոուին:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ռազմական ավիացիոն տեխնիկայի բոլոր նմուշներն սպասարկված են եւ փոխադրված շահագործման ամառային ռեժիմի: Պլանային վարժանքների ընթացքում Մի-24Պ եւ Մի-8ՄՏ հարվածային եւ փոխադրական ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում ըստ ռուսական ավիացիոն միավորման հրահանգիչների առաջադրանքների՝ նախապատրաստվելով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարությանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Տեսանյութեր

Լրահոս