Չերչիլի բունկերը կբացվի այցելուների համար
Լոնդոնի մետրոյի Down Street կայարանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վարչապետ Ուինսթոն Չերչիլի համար ծառայել է որպես բունկեր, առաջին անգամ կբացվի հանրության համար:
Down Street-ի՝ որպես մետրոյի կայարանի կյանքը երկար չի եղել՝ 1907-ից մինչեւ 1932 թվականը, սակայն «Բլիցի»՝ 1940-1941 թվականներին Լոնդոնի ինտենսիվ ռմբակոծումների ժամանակ, Մեյֆերի շրջանում գտնվող կայարանը կարեւոր դեր է խաղացել. այն վերասարքավորվել-վերածվել է բունկերի եւ հրամանատարական կետի:
Ապրիլի վերջից կայարանում էքսկուրսիաներ կանցկացնեն Լոնդոնի Տրանսպորտի թանգարանի զբոսավարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: