Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում բախումների բռնկման առնչությամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցն ապրիլի 13-ին քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործնախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON):
Տարբեր խմբակցությունների պատգամավորներն արտահայտեցին իրենց մտահոգությունը, որ հակամարտության լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցությունները մնացել են առանց արդյունքի: Նրանք նախարարին խնդրեցին բացատրել` վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի, դերը, ինչպես նաև իրավիճակը նոր հրադադարի ռեժիմի պայմաններում:
Սոցիալիստական կուսակցության պատգամավոր պարոն Հարի վան Բոմելը, նշելով, որ այդ բռնության կրառումը հիմնականում վերագրվում է Ադրբեջանին, մատնանշեց, որ դեռևս գոյ ություն չունի անկախ մոնիտորինգի մեխանիզմներ 22 տարվա համաձայնեցված հրադադարի ռեժիմը հսկելու համար։ Անցած տարիներում դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Այնուհետև պատգամավորը նախարարին հարցրեց, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերը պատճառելով մարդկային զոհեր, ինչպես նշում է Վաշինգտոն Փոստ թերթը:
Նախարարը խոսելով չափազանց մտահոգիչ զարգացման մասին, չէր կարող հաստատել վերջին լուրը, քանի որ դեռևս գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ: Հետևաբար հնարավոր չէ գնահատել բռնությունների վերսկսման պատճառը և հրադադարի ռեժիմի պահպանումը: ԵԱՀԿ խումբը հետաքննում է այդ հարցերը: Նրա կարծիքով առայժմ չի կարելի ենթադրել, որ հարևան երկրները որոշիչ դեր են խաղացել բռնության բռնկման հարցում, չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին հանգստացնելու ուղղությամբ, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։ Պարոն Կունդերսի կարծիքով հիմնախնդրի լուծման երկարատև բացակայությունը մեծ վրդովմունքի պատճառ է դարձել։
Չնայած որ պատգամավորները համարում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես առաջին պատասխանատու մարմինը կողմերի հետ բանակցություններում լուծումներ գտնելու համար, այդուհանդերձ որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար այս գործընթացում: Նիդերլանդների ԵՄ նախագահության շրջանակում, պարոն Կունդերսը կնախագահի ԵՄ նախարարների խորհրդի առաջիկա նիստը։ Նրա ուջադրության կենտրոնում կլինի, ըստ խորհրդարանի հանձնարարության, առաջին հերթին համաձայնության հասնել, շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կատարելու վե րաբերյալ:
2016 թ. ապրիլի 5-ի մամլո հաղորդագրությամբ տեղեկացրել ենք, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էյսինկին: Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները 2016 թ. ապրիլի 8-ին Ամստերդամի Դամ հրապարակում անց են կացրել բոլոքի հանրահավաք-ցույց ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի։ Ցույցին մասնակցել են մի քանի հարյուր մարդ Հոլանդիայի տարբեր վայրերից։