Չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խոիհրդի նախագահ Հայկակ Արշամյանը թերթի հետ զրույցում ասել է.

«Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիայի երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է»։

Հ. Արշամյանը նշեց նաև, որ առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը։ Նրա խոսքով՝ չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս