Ուիլյամը և Քեյթը Հնդկաստանում կերակրել են փղերի և ռնգեղջյուրների որբացած ձագերին
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Հնդկաստանի Քազիրանգա ազգային բնայգի կատարած այցի ընթացքում, բնայգի, որն աշխարհի առաջատար արգելոցներից մեկն է, կերակրել են փղերի եւ ռնգեղջյուրների որբացած ձագերին, տեղեկացնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, եւ նրա տիկին Քեթրինը, որոնք այժմ այցով գտնվում են Հնդկաստանում, վայրի բնության պահպանման ակտիվ մարտիկներ են: Քազիրանգա ազգային բնայգում նրանք նաեւ մեկնել են սաֆարիի:
Դուքսը եւ դքսուհին բնայգում շփվել են տեղացի բնակիչների հետ եւ գյուղի տանուտերին պատմել, որ որդուն թողել են տանը, որովհետեւ երկամյա արքայազն Ջորջը «չափազանց չարաճճի է» եւ նրան չէին կարող Հնդկաստան բերել: