Բաժիններ՝

Երկրաշարժ Ճապոնիայում. փլուզվել են մոտ 120 շենք-շինություներ

Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 16.26-ին (Գրինվիչի ժամանակով` 12.26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.640:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և 700-ից ավել վիրավոր, փլուզվել են մոտ 120 շենք-շինություներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930