«Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող». Սեյրան Օհանյան

«Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մասին, ասել է. «Պաշտպանության բանակում մարտը մղվել է հենց առաջին շարակազմում, առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել: Հենց դասակային խորության մեջ են եղել մարտական գործողությունները, և այդ ժամանակահատվածում կիրառվել են այն միջոցները, որոնք այդտեղ ահրաժեշտ են եղել»: Նրա խոսքով՝ հակառակորդը փորձել է մինչև 30 ուղղություններով ներթափանցում իրականացնել, սակայն այդ փորձերը տապալվել են:

Նաև հայտարարել է, թե քառօրյա պատերազմում պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար, ձեռք չի տրվել: «Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հայկական դիրքեր գրավելու մասին շրջանառվող լուրերին, ապա Ս. Օհանյանն ասել է. «Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանեւրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս