Բաժիններ՝

Սադամ Հուսեյնի պալատը կվերածեն թանգարանի

Բասրայում Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատը թանգարան կդառնա: Ինչպես հաղորդում է National Geographic-ը՝ նախագծի արժեքը գնահատվում Է 3,5 միլիոն դոլար:

Ծրագրվում Է, որ այնտեղ կլինի չորս սրահ՝ հին Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի ցուցանմուշներով, որոնք այցելուներին կծանոթացնեն Իրաքի պատմությանը: «Ընդամենը ցուցադրանքում կլինեն 3500-4000 օբյեկտներ Բաղդադում գտնվող Իրաքի թանգարանից»,- պարզաբանում է Հնությունների եւ ժառանգության գործերի վարչության՝ Բասրայի բաժանմունքի ղեկավար Քահթան ալ Աբիդը:

Դա կլինի առաջին թանգարանը, որը երկրում կբացվի վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Իրաքի իշխանությունները հուսով են, որ այն կդառնա Բասրայի՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի մշակութային վերածննդի խորհրդանիշը:

Թանգարանը ծրագրվում է բացել մինչեւ այս տարվա սեպտեմբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930