Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր կայքէջերից տեղեկատվություն է տարածվել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահանի Դուբայում կայացած հարսանիքի մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Ազատության հրապարակից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սվետլանա Դ.-ին:
Իրանի ներքոին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մատնանշել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել ի պաշտպանություն փախստականների՝ մեկնաբանելով հակաիսլամական շարժումների զանգվածային ելույթները, որոնք հաճախակիացել են Քյոլնում ու Գերմանիայի մյուս քաղաքներում կանանց վրա հարձակումներից հետո:
Ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչը վաղը հանդիպում կունենա Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ, վրացի լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Վոլսկին:
«Պարզվել է, որ մասնատված մարմնամասերը պատկանում են մահապարտ-ահաբեկչի…
«Զինված զինյալները գնդակահարել են Սաիֆ Տալյալին ու նրան օպերատորին Բաակուբա քաղաքի հարևանությամբ»
Հունվարի 11-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Գառնիկ Ս.-ն, 1988 թ. ծնված Մանյակ Կ.-ն, 1959 թ. ծնված Մարիետա Ա.-ն, 2006 թ. ծնված Սոֆիկ Ս.-ն, 2013 թ. ծնված Նարինե Ս.-ն, 2009 թ. ծնված Մարիետա Ս.-ն:
Այսօր Google-ը նոր դուդլ է թողարկել, որը նվիրված է ֆրանսիացի հայտնի հեքիաթագիր Շառլ Պերոյի ծննդյան 388-ամյակին:
23 տարի առաջ՝ բանասիրական ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտների թվում է նաև հայագետ, կինոգետ, թարգմանիչ Արծվի Բախչինյանը, ով ևս ներկա էր «Մեր գիրքը» գրական ժողովածուի շնորհանդեսին և 168.am-ի հետ զրույցում հիշեց ուսանողական տարիների հետ համընկած ներքաղաքական հզոր շարժման՝ 88-ի ազատագրական շարժման օրերը:
Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել ալկոհոլը կանխիկ գումարով չվաճառելու մասին հրամանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, հայտարարել է Ադրբեջանի հարկերի նախարարի տեղակալ Սահիբ Ալեքպերովը:
1949 թ. ծնված Ալբերտ Ա.-ն օրերս ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է Ելփին գյուղի իրենց առանձնատան տանիքը վերանորոգելու ժամանակ:
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնական կործանիչը աղետի է ենթարկվել երկրի հարավարևելյան Չախբեխար քաղաքում: Աղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող 2 օդաչուները:
Ադրբեջանի Լենքորանի շրջանում բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով սննդամթերքի ու ապրանքների գների բարձրացման դեմ, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը: Բնակիչները բողոքել են սոցիալ-տնտեսական վիճակից:
ՕՊԵԿ-ի նախագահ, Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն հայտարարել է, որ կապված նավթի գների անկման հետ՝ կազմակերպությունը դիտարկում է մարտի սկզբին արտակարգ գագաթաժողով հրավիրելու փաստը, հայտնում է BBC-ն:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
2016 թվականին Ադրբեջանի արտգործնախարարությունը կշարունակի ճկուն ու պրագմատիկ արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև դիվանագիտական գործունեությունը՝ ապահովելու Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը ու ազգային շահերը միջազգային ասպարեզում:
Ես՝ Աննա Սարգսյանս, ապրում եմ քաղաք Երևանում՝ Վարդաշեն 12 փողոցի 30 տանը: Խնդրում եմ փրկեք իմ երիտասարդ՝ 26-ամյա որդու կյանքը, որն արդեն 5 ամիս է՝ տառապում է սուր մելոպլաս լեյկոզով։
Աջ արմատականները խոշոր անկարգություններ են հրահրել Լայպցիգում հակաիսլամական Pegida շարժման մեկամյակի օրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում պայթյունը գործի է դրել Սիրիայից մահապարտ-ահաբեկիչ:
Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև:
Ծայրահեղական «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներիայացուցիչ, մուլլա Բիսմիլլահը սպանվել է Աֆղանստանի արևմտյան Ֆարախ նահանգում, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով տեղի իշխանությունների տվյալներին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 17:30-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու մեղադրանքի հայտնի գործով հարցաքննության նպատակով լինելու է Քննչական կոմիտեում (Երևան, Մամիկոնյանց 46/5):
Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։
Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան:
«Իրանի ապաշրջափակման դրական հետևանքները զգալի կլինեն ժամանակի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Վալդայ» փորձագիտական ակումբի ներկայացուցիչ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով Իրանի տարածաշրջանային դերի հնարավոր բարձրացմանը:
«2016 թվականին Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում երեք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրում, Թուրքիայում քրդական հարցի սրումը և Ադրբեջանի տնտեսական խնդիրները՝ կապված նավթի գների և տարադրամի անկման հետ:
Նվազագույնը 10 մարդ է զոհվել Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում են Ստամբուլի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայաստանում սուր շնչառական վարակներից հիվանդության 7-րդ դեպքն է գրանցվել: 168.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1-ով վարակված 35-ամյա կին է մահացել:
«Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ընդհուպ՝ 1979թ.-ից, երբ Իրանում իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ: