
Ժիրայր Սէֆիլյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 17:30-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված մեղադրանքի հայտնի գործով հարցաքննության նպատակով լինելու է Քննչական կոմիտեում (Երևան, Մամիկոնյանց 46/5):
Ժիրայր Սէֆիլյանին ծանուցագիրը հանձնվել է այսօր առավոտյան՝ ոստիկանության ծառայողների միջոցով: