
Google-ը դուդլ է նվիրել հեքիաթագիր Շառլ Պերոյին

Այսօր Google-ը նոր դուդլ է թողարկել, որը նվիրված է ֆրանսիացի հայտնի հեքիաթագիր Շառլ Պերոյի ծննդյան 388-ամյակին:
Որոնողական համակարգի գլխավոր էջին հայտնվել են երեք իլյուստրացիաներ՝ նվիրված Պերոյի հեքիաթներին: Օգտատերերը կարող են դիտել «Մոխրոտիկը», «Քնած գեղեցկուհին», «Ճտքավոր կատուն»՝ Google-ի նկարիչների կատարմամբ:
Շառլ Պերոն (1628-1703) ֆրանսիացի գրող է ու կլասիցիզմի դարաշրջանի քննադատ, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ, հայտնի հեքիաթագիր: