Արթուր Բաղդասարյանի որդու հարսանիքը տեղի է ունեցել Դուբայում՝ նավի վրա (լուսանկարներ)
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր կայքէջերից տեղեկատվություն է տարածվել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահանի Դուբայում կայացած հարսանիքի մասին:
Կայքէջերից մեկը հիշեցնում է, որ Ա. Բաղդասարյանի որդին հունիսին նշանադրվել էր «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ:
Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Վերջինս Արթուր Բաղդասարյանի հետ ընկերական և բարեկամական լավ հարաբերությունների մեջ է: Ըստ կայքերի՝ հարսանիքը տեղի է ունեցել նավի վրա և հարսնացուն իր շքեղ հարսանիքին մասնակցելու համար Երևանից հրավիրել է նաև իր ընկերուհիներին:
«Բաղդասարյանի որդու կինը` Մերին, երկար ժամանակ աշխատել է երգչուհի Սիրուշոյի հետ որպես ոճաբան, բայց վերջին ժամանակներում նրանք էլ չեն համագործակցում: Լուսանկարում Մերիի հետ նրա քույրն է, ով Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու հետ է նշանադրված»,-տեղեկացնում են աղբյուրները: