
Խոզի գրիպից 35-ամյա կին է մահացել. մահացության 7-րդ դեպքը

Հայաստանում սուր շնչառական վարակներից հիվանդության 7-րդ դեպքն է գրանցվել: 168.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1-ով վարակված 35-ամյա կին է մահացել:
Նշենք, որ ըստ նախարարության տվյալների՝ այս տարի արդեն 4 մարդ է մահացել սուր շնչառական վարակներից, իսկ նախորդ տարի ակտիվացման ընթացքում՝ ևս 3-ը: Նախորդ դեպքը գրանցվել էր հունվարի 9-ին. մահացել էր ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի: