Ներկայումս ռուսական արժույթն ամրապնդվում է ավելի արագ, քան Brent տեսակի նավթը:
«Դիմումը գրեցի, 100.000 դրամով խնդրեցի օգնել գոնե ճանապարհածախսի համար, բայց այս անգամ պատասխանեցին, որ օրենքում նման կետ չկա, չեն կարող աջակցել. եթե մահ լինի, երկրաշարժ լինի, կամ ծնողներից մեկը մահանա, նոր կօգնեն: Ասացի՝ հաշվեք, թե մահացած եմ, ասացի՝ խադյաշի տրուպ եմ»:
Երբ այցելուները մտնեն «Վշտի արգանդը», որն ակուստիկ սրբավայր է, նրանք կենթարկվեն Օնիկի ձեռակերտ 4 հսկա բարձրախոսների կողմից 4 տարբեր լսողական փորձությունների։
Լեբեդեւը կգլխավորի խորհրդարանական համատեղ հանձնաժողովի ռուսական մասը, որը ստեղծվել էր հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո: Նա չի նշել, թե կոնկրետ ով է լինելու նոր հրամանատարը, սակայն «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ հրամանատարը կլինի գեներալ-մայոր Ուստինովը:
Պուտինը դատապարտել է արաբական երկներում ահաբեկիչների հանցավոր գործունեությունը:
Մեղրն ու գարեջուրը բլենդերով խառնեք: Խառնուրդը քսեք լվացած մազերին: Ապա գլխի մաշկը լավ մերսեք, գլուխը փաթաթեք սննդի տոպրակով, վրայից էլ՝ սրբիչով: 15 րոպե անց լվացեք մազերը:
Սթոլթենբերգի խոսքերով` ներկայումս Ռուսաստանի վարած քաղաքականությունը չի ծառայում երկրի բարօրությանը, մինչդեռ համագործակցությունն օգտակար կլիներ նրա համար:
Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում և ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը:
Գյումրու բնակիչ, բժիշկ Գևորգ Խաչատրյանը մարտի 29-ին ներկայացել է ՀՀ Ոստիկանության Շիրակի Մարզի վարչության Կումայր բաժին և հայտարարություն արել այն մասին, որ իր որդին որևէ կապ չունի նախօրեին Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ կատարված դանակահարության դեպքի հետ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում խաչքար կկանգնեցվի: Քանդակագործը խաչքարի զարդանախշերի վերջին շտկումներն է անում, իսկ եկեղեցու բակում շինարարական աշխատանքներ են ընթանում:
Այսօր Լոզանում շարունակվում են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները:
Սննդակարգում ներառեք կերատինով հարուստ մթերք՝ հավ, ձուկ, բանջարեղեն, բրինձ: Կերատինն այն հիմնական նյութերից է, որն անհրաժեշտ է մազերի առողջ տեսքի համար:
Դա դեռ փորձագետների աշխատանքն է:
«Օրական ամենաշատը մեկ կամ երկու մեքենա հնարավոր է վաճառվի։ Էսպիսի վիճակ չի եղել անգամ 2009 թվականի ճգնաժամի ժամանակ։
Նախագահը կարծում է, որ իշխանությունները կարող են հասնել նրան որ կոռումպացվածները երկրում իրենց չզգան անվտանգ:
Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:
Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո բավարար է:
Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ ազատվել օրգանիզմում ավելորդ ճարպերից և հեղուկից: Դրանից բացի, այն նաև կլավացնի ուղեղի աշխատանքը, հիշողությունը, լսողությունն ու տեսողությունը: Այս ըմպելիքն իսկապես օգտակար է, երբ օգտագործում եք կարդիո վարժությունների հետ համատեղ:
Դոնի Ռոստովի օդանավակայանում վատ եղանակայաին պայմանների պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ: Այս մասին տեղեկացում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայության պետ Օլգա Լադեյշիկովային:
Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԶԼՄ-ները դարձել են զենք, որոնց կարելի է կիրառել լավ և վատ ձևերով:
Մարտի 30-31-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին, առանձին հատվածներում` ինտենսիվ:
Իրավապաշտպան Հրաչյա Հարությունյանը asparez.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումը՝ Գյումրու Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը եւ դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` առկա շենք-շինություններով Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հետեւողականորեն զարգացնում է 102-րդ բազայի ենթակառույցները եւ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտին, այլ խոսքով` հումանիտար ոլորտի զարգացմանը:
Հոդվածը նաև նախատեսում է ունեցվածքի բռնագանձում:
Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության «Կումայրիի» բաժին հաղորդում ներկայացվել է Գյումրի բժշկական կենտրոնից: Բուժհաստատությունում անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացրել իրավապահները, Կումայրիի բաժնում պետի՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել:
Ստամբուլում հիվանդանոցից տուն տեղափոխվելուց օրեր անց մահացել է հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը:
Ստամբուլում 1935-ին ծնված Սարգիս Սերոբյանը հոդվածներ է գրել տարբեր թերթերում: 1996-ին Հրանտ Դինքը «Ակոս»-ը ստեղծելու ժամանակ հրավիրում է Սարգիս Սերբյանին խմբագրելու հայերեն էջերը եւ այդ աշխատանքը Սարգիս Սերոբյանն իրականացրել է մինչ օրս:
Միջազգային հետազոտությունների համաձայն, որոնք 3 տարին մեկ անցկացնում է տնտեսական համագործակցության և զարգացման հեղինակավոր կազմակերպությունը, ֆինն դպրոցականները ցուցաբերել են աշխարհում ամենաբարձր կրթական մակարդակը։ Նրանք նաև մոլորակի ամենակարդացող երեխաներն են, բնական գիտությունների ցուցանիշով աշխարհում 2-րդն են, մաթեմատիկայի ցուցանիշով՝ 5-րդը։
Համապատասխան հայտարարությունը «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է խորհրդարանական խմբակցության նախագահ Ալեքսանդր Վիլկուլը:
Մարտի 29-ին, ժամը 03.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: