ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր գործընկերոջը. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com
Երեկ՝ մարտի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Մ. Հակոբյանը տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի հետեւանքով մահացածն ու վրաերթ կատարողը գործընկերներ են: Մահացած Մ. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ, իսկ Հ. Գրիգորյանը` կրտսեր սերժանտի կոչումով` որպես ջոկի հրամանատար: Մահացածն ունի 2, իսկ վրաերթ կատարողը՝ 3 անչափահաս երեխա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: