Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրում Բերձոր քաղաքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը:
Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին:
Նախագահը կարեւորել է նման պուրակի առկայությունն Արցախում եւ նշել, որ դա Մեծ եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու եւ հայրենի հողը շենացնելու յուրատեսակ մի ձեւ է՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա ուխտավայր գալիք սերունդների համար:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ