Մենք նաև հավատում ենք, որ այդ երեք եկրներն արժանի են ավելի մեծ աջակցության՝ իրենց պաշտպանական հզորություններն ամրապնդելու համար:
Համապատասխան հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատեց 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը:
Իրանը, որն ունի նավթի համաշխարհային ապացուցված պաշարների 9 տոկոսը, ներկայումս օրական արդյունահանում է մոտ 2.7 միլիոն բարել նավթ:
Մարտի 31-ին, ժամը 11.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով՝ սպանության փորձ, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին առաջնային գիծն անցած ու հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանին:
Երեկ «Օպերայի» դիմացի նստարանին տղամարդու դիակ է հայտնաբերվել:
«Մոլդավայի ասոցիացումը Մոլդավայում դեռ դրականորեն նկատելի չէ»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց մոլդավացի քաղաքագետ Բոգդան Ցիրդյա
Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի հունվարին՝ այն բանից մոտ 4 ամիս անց, ինչ Օբաման հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը:
Մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։
«Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը երեկ հայտարարել է ժամանցային TV խմբի ստեղծման մասին:
Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, «Չայնիի» թեյարանի մոտ, իր վարած Վազ 21099 մակնիշի 90 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին:
Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:
Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Լեհաստանն ու Բալթյան երկրները զուր են վախենում ռուսական զորքերի ներխուժումից:
Այս մասին են վկայել մաֆիայի բանակցությունների ձայնագրությունները, որոնք հայտնվել են թերթի տրամադրության տակ:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները:
Մենք պետք է առաջնահերթ դարձնենք Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելը:
Զորավարժություններում մշակվում են ավիացիայի փոխադրման ու հակառակորդի զանգվածային հարվածը հետ մղելու առաջադրանքներ:
Ապրիլի 1-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու, հաղորդում է Apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Իսկապես կա հրավեր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են:
Սահմանադրական փոփոխությունների ուղղվածության անորոշությունը խնդրի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական կուսակցությունների այն մասին, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են:
Այս մասին հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը:
Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց և 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն:
«Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում եւ արտերկրում»: