![](/banners/BeFunky-design.jpg)
Ճարպերն այրող տնական բաղադրատոմս
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/homemade-syrup-that-burns-belly-fat-the-results-are-astonishing-600x329.jpg)
Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ ազատվել օրգանիզմում ավելորդ ճարպերից և հեղուկից: Դրանից բացի, այն նաև կլավացնի ուղեղի աշխատանքը, հիշողությունը, լսողությունն ու տեսողությունը: Այս ըմպելիքն իսկապես օգտակար է, երբ օգտագործում եք կարդիո վարժությունների հետ համատեղ:
Այս ըմպելիքի հիմնական բաղադրիչը ծովաբողկն է, որը հարուստ է վիտամին C-ով, կալիումով, վիտամին B1-ով և B6-ով, երկաթով, մագնեզիումով և ֆոսֆորով:
Ծովաբողկը մաքրում է օրգանիզմը, լավացնում նյութափոխանակությունը, հեռացնում հոգնածությունը և, միևնույն ժամանակ, խթանում է ստամոքսում օգտակար բակտերիաների առաջացմանը:
Բաղադրություն
- 125 գ ծովաբողկ
- 4 կիտրոն
- 3 գդալ մեղր
- 2 թ/գ դարչին
- 1 հատ կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Բլենդերով մանրացրեք ծովաբողկն ու կոճապղպեղը: Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք բլենդերի մեջ: 2-3 րոպե խառնեք, ավելացրեք 3 գդալ մեղրը և 2թ/գ դարչինը, նորից խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Այն լցրեք տարայի մեջ: Օրական 2 անգամ ուտելուց առաջ խմեք 1ճ/գ: Օգտագործեք 3 շաբաթ, այնուհետև մի քանի օր դադար տվեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը