Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մոտ են իրենց հաջող ավարտին. Մողերինի
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ` Իրանն ու միջազգային հանրությունը միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին մոտ են, ինչպես երբեք: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին. «Մենք երբեք այդքան մոտ չենք եղել գործարքին, ինչպես որ վերջին շաբաթներին է:
Մեզ մոտ խնդիրներ են մնացել, որոնց լուծման վրա պետք է աշխատել, որպեսզի Իրանը չմշակի միջուկային զենք, սակայն կարողանա իրագործի իր միջուկային խաղաղ ծրագիրը: Մեզ չի լքել բանակցությունների արդյունքների շուրջ լավատեսությունը, այլապես մենք չէինք գա այստեղ»:
Այսօր Լոզանում շարունակվում են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները: