Բաժիններ՝

ԶԼՄ-ներն այսօր վերածվել են ևս մեկ զորատեսակի ու զինատեսակի. Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԶԼՄ-ները դարձել են զենք, որոնց կարելի է կիրառել լավ և վատ ձևերով.

«Վրա է հասել այն օրը, երբ մենք բոլորս ընդունել ենք, որ խոսքը, տեսախցիկը, լուսանկարները, համացանցն ու ընդհանրապես տեղեկատվությունը դարձել են ևս մեկ զինատեսակ, ևս մեկ զորատեսակ: Այդ զենքը կարելի է օգտագործել թե լավ, թե վատ ձևով:

Այդ զենքը տարբեր տարիներին մասնակցել է Ռուսաստանի ինչպես հաղթանակներին, այնպես էլ` պարտություններին: Եկել է ժամանակը, երբ ԶԼՄ-ները սկսել են իրենցում միավորել շատ և շատ բաներ: ԶԼՄ-ներն ունակ են վիրավորել շատ և շատ ցավագին ձևով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031