Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը` դպրոցներում դասերը վերսկսելու մասին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վաղը դպրոցներում վերսկսելու են դասերը, իսկ հավելյալ մեկ շաբաթ արձակուրդի ընթացքում բաց թողնված ուսումնական նյութերը կլրացվեն շաբաթ օրերի կամ լրացուցիչ ժամերի հաշվին:

Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:

Ավարտվեցին գարնանային արձակուրդները, որոնք այս տարի հարկադրված ավելի երկար տևեցին:

Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:

Մաղթում եմ բոլորիդ բարձր առաջադիմություն և քաջառողջություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031