Բաժիններ՝

Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. ՌԴ Պետդումայի պատգամավոր. «Արմենպրես»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ
հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Լեոնիդ Սլուցկին փաստեց, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 հազար
հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն:

Լրագրողի հարցադրմանը, որ իրենք «տեղեկատվական բլոկադայի» մեջ են գործի քննության առումով, Սլուցկին պատասխանեց, որ դա այդպես չէ:

«Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես
իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում և
ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացին: Հասկանալի է` առաջին օրերի ընթացքում, ելնելով գործի նախաքննական ընթացքից, տեղեկատվությունն ավելի փակ էր, բայց ահռելի գործ է կատարվել այս ընթացքում»,- ասաց նա:

Խորհրդարանականը շեշտեց` ՌԴ քննչական մարմինները, համագործակցելով ՀՀ քննչական մարմինների հետ, շատ մեծ գործ են կատարել: Կա մեծ առաջընթաց:

«Ես իրավունք չունեմ բարձաձայնել քննության մանրամասները, բայց հայկական կողմի խնդրանքով զինվորական դատավարությունը լինելու է Հայաստանի
տարածքում՝ Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր»,-նշեց Լեոնիդ Սլուցկին՝ վստահեցնելով, որ հետագայում էլ քննչական գործընթացը կլինի ռուսական
կողմի վերահսկողության տակ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս