![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինական ընդդիմությունը ձևավորում է «ստվերային կառավարություն»
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_e55afe92e7f75c681596d125083f0356.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ` ուկրաինական ընդդիմությունը` ի դեմս Գերագույն ռադայում ներկայացված «Ընդդիմադիր բլոկ» քաղաքական միավորման, ստեղծելու է «ստվերային կառավարություն»: Համապատասխան հայտարարությունը «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է խորհրդարանական խմբակցության նախագահ Ալեքսանդր Վիլկուլը.
«Մարդիկ ասում են, որ ներկայիս իշխանությունների գործողությունները, հատկապես կառավարության նիստերն օրեցօր դառնում են ավելի ձանձրալի ու յուրաքանչյուր շոուից ու սերիալից առավել զավեշտալի: Մեկ նրանք ազատազրկում են միմյանց, ապա բաց են թողնում, հետո մեղադրում են 7.5 միլիարդ գողանալու մեջ: Սակայն ոչինչ չի փոխվում, ուկրաինացիների կյանքը դառնում է ավելի վատ»:
Պատգամավորը մանրամասնել է, որ ընդդիմադիր կառավարությունը կներկայացվի մարտի 31-ին: Այն գլխավորելու է Բորիս Կոլեսնիկովը: Վիլկուլը փոխվարչապետի կարգավիճակով զբաղվելու է արդյունաբերության, նոր ինդուստրացման ու Դոնբասի վերականգնման հարցերով: Վիլկուլի խոսքերով` գործող կառավարությունը կատարելապես անընդունակ է: