Բաժիններ՝

«Վիշտը փոխակերպելով». եզակի ինստալյացիա՝ նվիրված Ցեղասպանության զոհերին

The Armenian Mirror Spectator-ի փոխանցմամբ՝ այդ կերպ քարտաշ Օնիկը հարգանքի տուրք կմատուցի անատոլիական Թուրքայում հայ բնակչության զանգվածային ոչնչացման զոհերին։ Այն նաև հրավեր է ժողովրդին՝ սգալու և հաղթահարելու սեփական վիշտը։

Երբ այցելուները մտնեն «Վշտի արգանդը», որն ակուստիկ սրբավայր է, նրանք կենթարկվեն Օնիկի ձեռակերտ 4 հսկա բարձրախոսների կողմից 4 տարբեր լսողական փորձությունների։

Կհնչի հայկական բլյուզ՝ Վահե Վահյանի բանաստեղծության ասմունքը Մելո Էկիզյանի կողմից, ռիթմիկ հարվածներ՝ թմբկահար Մհեր Վահանգն Աջամյանի կատարմամբ, վոկալ ռեզոնանս՝ հայկական ակապելլա ժողովրդական «Զուլալ» եռյակի կատարմամբ, և երկ՝ էլեկտրոնային երաժիշտ Ֆիլ մոֆայի երաժշտության հետ միախառնված։

Այցելուներին այնուհետ սպասվում է «Փոխակերպման դաշտը»՝ 14 պանելներից կազմված ցանկապատ։ Պանելներից յուրաքանչյուրը նվիրված է կորստի ու վշտի փոխակերպումներին, որոնց միջոցով Օնիկն ու նրա շրջապատի մարդիկ անցել են։

Ցուցահանդեսը կբացի ապրիլի 25-ին։ Halas Lane 76 հասցեում բացվելիք ցուցահանդեսի մուտքն ազատ կլինի հանրության համար։

Թարգմանությունը՝ Artsakhpress.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս