Դիմակ մազերը բուժելու համար

Բաղադրամասեր

  • 50 մլ մեղր
  • 50 մլ գարեջուր

Պատրաստման եղանակը

Մեղրն ու գարեջուրը բլենդերով խառնեք: Խառնուրդը քսեք լվացած մազերին: Ապա գլխի մաշկը լավ մերսեք, գլուխը փաթաթեք սննդի տոպրակով, վրայից էլ՝ սրբիչով: 15 րոպե անց լվացեք մազերը:

Դիմակ չոր և վնասված մազերի համար

Բաղադրամասեր

  • 1 ձվի դեղնուց
  • 80 մլ գարեջուր
  • 1 ճ/գ ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցը ձիթապտղի յուղի հետ խառնեք այնքան, մինչև կրեմանման մասսա ստացվի, ապա գարեջուր ավելացրեք: Դիմակը քսեք լվացած մազերին և թողեք մեկ ժամ, ապա լվացեք: Հոտից ազատվելու համար անհրաժեշտ է մազերին կիտրոնի հյութ քսել:

Լաք մազերի համար

Գարեջուրը կարող է օգտագործվել որպես լաք մազերի համար: Գարեջուրը լցրեք շշի մեջ և լցրեք մազերի վրա 20 սմ հեռավորությունից:

Նկատի ունեցեք, որ գարեջրի որոշ տեսակներ ուժեղ հոտ ունեն, և այն կարող է պահպանվել:

Տեսանյութեր

Լրահոս