Նախօրեին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը «մերկապարանոց» էր որակել առաջին և երկրորդ նախագահների գնահատականները:
«Ես խորապես համոզված եմ` մարդն իր ուղեղով ընկալում է այն, ինչ մասսայական պրոպագանդման արդյունք է։ Իրականում մարդը, որ տիեզերքի մի մասնիկն է` ընդունակ է ընկալել ամենաբարձր ինֆորմացիան, ով ուզում է լինի այդ մարդը, սա գիտականորեն ապացուցված փաստ է»:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Էդմոնդ Վ.-ին, որը 1999 թ. սեպտեմբերի 14-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ի մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:
«Թուրքիան մշտապես փորձում է այնպես անել, որպեսզի Արևմուտքը մոռանա «հայկական» բառը: Այս փուլում սպառնալ Հայաստանին, միջամտել ԼՂ հակամարտության հարցերին՝ կնշանակի՝ ռիսկի դիմել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում»
«Միակ բանը, որը ես կցանկանայի այդ փոփոխությունների մեջ ավելի ռեալ տեսնել, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը, ինչպես տեսնում ենք, չկա: Գուցեև համաձայն լինեի փոփոխություններին` միայն թեկուզ այդ պատճառով»:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն:
Ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն, ով նոյեմբերի 28-ին պարտվեց Թայսոն Ֆյուրիին, հաղորդել է, որ մտադիր է ռևանշ անցկացնել բրիտանացի բռնցքամարտիկի դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ Գագարինի փողոց թիվ 4 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին շաբաթն այնքան էլ հաջող չէր հայկական դրամի համար։ Այն մտել է արժեզրկման փուլ, որը երեկվա դրությամբ` դեռ շարունակվում էր։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
Մադրիդի «Ռեալը» կարող է հեռացվել Իսպանիայի գավաթի մրցաշարից «Կադիսի» դեմ խաղում կիսապաշտպան Չերիշևի մասնակցության պատճառով:
Թերևս, բոլորի համար ճարպային գոյացությունները տհաճ երևույթներ են, որոնք ի հայտ են գալիս ավելորդ կիլոգրամներ կուտակելու արդյունքում: Շատերը փորձում են պայքարել այս ճարպերի դեմ՝ տանջելով օրգանիզմը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագծին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացրած հայցերով, գումարի բռնագաձման պահանջով, բազում դատավարություններ են ընթանում Սահմանամերձ Տավուշի մարզում գործող, հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղի ղեկավար աշխատողը, խնդրելով իր անունը չհրապարակել, ներկայացրեց բնակչության պարտքերի հետ կապված վատթար վիճակը:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Հիմի էս նեղ մաջալին դրել Սահմանադրություն են քննարկում, եսիմ ինչ մեյմունություններ են անում։ Այ մարդ, էս պետության ամբողջ ուշադրությունը հիմա պետք է բևեռել երկրի անվտանգության վրա, ի՞նչ Սահմանադրություն։ Էդ նույնն է, որ ես տունս վերանորոգեմ, բայց առանց կտուր կապելու, պլինտուսների գույնի մասին մտածեմ։ Ա՛յ, պլինտուսի մակարդակի բաներ են անում»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումից:
Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը դեմ չի լինի, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի
«Յուրաքանչյուր շարքային հայ մարդու, հայաստանցու պահանջն է, որ այս քաղաքական ուժերը, քաղաքացիական, երիտասարդական նախաձեռնություններն ի մի գան և այս հարցը լուծեն այս տարի»,-այսօրվա հանրահավաքին ասաց Նոր Հայաստան շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, 2015 թվականի դկետեմբերի 4-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում:
«Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների միջև հանդիպման անցկացմանը, որը կազմակերպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին շրջանում տեղի ունեցող սրացումների ֆոնին մենք կոչ ենք անում կողմերին՝ դարձյալ ցուցաբերել հավատարմություն հակամարտության խաղաղ կարգավորմանը ու բանակցությունների ճանապարհով ցրել ամեն տեսակի անլուրջ ու ոչ հավաստի պատկերացումները»:
Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016-2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Քիչ առաջ Ազատության հրապարակ ԱԺ ՀԱԿ խմբագրության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների դեմ իրենց «փամփուշտը» քվեաթերթիկն է. «Մեր քվեաթերթիկով պետք է դրա դեմ պայքարենք, այս չարիքի դեմն առնենք: Բոլորդ ամսի 6-ին գնացեք, քվեարկեք, ով չգնաց, հետո խոսելու տեղ չի ունենալու»:
Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ մինչև հեղափոխությունը պետք է մեր երկիրը ցնցումներ չապրի: Նա հայատարարեց, որ շատ կարևոր է դեկտեմբերի 6-ի հանրահավաքը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի միասնական ճակատի (ՀԱԿ, ՀԺԿ և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն) հանրահավաքը: Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում, իսկ այսօր ճակատը մասնակցելու է նաև «Ոչ»-ի հանրահավաքին: