
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումից:
Նա նաև հայտնել է, որ այդ դիրքորոշմանը Նահանգները կհետևեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մինսկյան պայմանավորվածությունները, հայտնում է LifeNews-ը:
«Պետքարտուղարը հասկացրել է, որ մինչև Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարումը ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն ընդլայնել Ռուսաստանի դեմ գոյություն ունեցող միջազգային պատժամիջոցները»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: