Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլէներգիայի արտադրանքի կառուցվածքը։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի
Համայնքում աղիքային վարակներով հիվանդներ չեն հայտնաբերվել, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով ապաքինվում է վնասվածքից, լրագրողների հետ խոսել է նաև «Բարսելոնայի» հետ կայացած խաղի մասին, որտեղ մադրիդցիները պարտվել էին 0:4 հաշվով: Ռամոսը խորհուրդ է տվել կատալոնացիներին՝ վայելել իրենց հաջողությունը՝ հիշելով, որ ոչինչ հավերժ չէ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Փոլ Փարքերը կարծիք է հայտնել, որ թիմի ֆուտբոլիստներ Մեմֆիս Դեպայը և Անտոնի Մարսիալը դժգոհ են Լուի Վան Գալի ղեկավարության ներքո աշխատանքից:
Մանկունյանցիների մոտ պորտուգալացուն իրենց շարքերը տանելու միջոց է ի հայտ եկել: Դոլորես Ավեյրու Ռոնալդուն կարծում է, որ Մանչեսթերն օպտիմալ վայր է Կրիշտիանուի և իր 5-ամյա թոռան` Կրիշտիանու կրտսերի բնակության համար:
Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը 2016թ. հունվարին կվերահրատարակի Ադոլֆ Հիտլերի Mein Kampf («Իմ պայքարը») գիրքը, որը Գերմանիայում չի հրատարակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տարին Ձեզ համար Արտասովոր կլինի:
Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Շատերը չգիտեն, որ բրինձն իսկապես հրաշքներ է գործում, սակայն ճապոնացիները վաղուց բացահայտել և օգտագործում են այս կախարդական մթերքը:
Վերջին շաբաթը այնքան էլ հաջող չէր հայկական դրամի համար։ Այն մտել է արժեզրկման փուլ, որը երեկվա դրությամբ դեռ շարունակվում էր։
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Լոնդոնի «Արսենալը» հայտնի է՝ որպես ամենանհաջողակ թիմ: Յուրաքանչյուր ֆուտբոլասեր գիտի, որ չկա մի շրջան, երբ Արսեն Վենգերի թիմը խաղադաշտ է դուրս գալիս ամբողջական կազմով;
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիկի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան տանիքում ալեհավաքը պոկվել և ընկել է հոսանքալարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներաձուրիները հույս ունեն պայմանավորվել Իվանովիչի հետ արդեն հունվարին և ձեռք բերել պաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեղադրել են մի մարդու սպանության տեսագրություն, ով իրեն անվանում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան ռուսական կողմի նոր մեղադրանքների, թե ինքն ու Թուրքիայի իշխանությունները մասնակցում են ԴԱԻՇ-ի հետ գործարքներին, դարձյալ խոստացել է հրաժարական ներկայացնել, եթե այդ մեղադրանքներն ապացուցվեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանգուցյալի 7-ը և 40-քը երբ են հիշատակում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը կատակով է խոսել թիմի նախկին ավագի այցելության մասին:
Նա հրել է իր առջևում կանգնած տուժողին, որից հետո նրա թիկունքային և/կամ կողային հատվածով վայր է ընկել ննջասենյակի հատակին, իսկ ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածքը, որն ուղեկցվել է շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, հավանաբար առաջացել է տուժողի դիակը, նրա թևերի տակից բռնելով, քաշել-տեղափոխելու ընթացքում…
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը, որն ընթացիկ մրցաշրջանում պրոբլեմներ ունի՝ կապված հարձակվողների հետ:
Երախտիքի խոսքեր ոստիկաններին. բնակարանային գողությունները բացահայտվեցին:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ում մեղադրում են Մաթյո Վալբուենային շանտաժ անելու մեջ, պետք է հեռացվի ազգային հավաքականից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ուրիշի անունով վարկեր ձևակերպելու և ստացված գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կինը մուրճի և կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր ամուսնուն:
Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում հայտարարություն է հնչեցվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին:
Արդյո՞ք տեղական ալյուրի որակը համապատասխանում է հացաթխման անհրաժեշտ չափանիշներին, ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ ԼՂՀ կառավարության որոշումը ի՞նչ է փոխել տեղական արտադրողների համար:
«Վստահ եմ, որ երեկվա մեկնարակը հզոր է եղել»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, եթե այսօր իրենց քանակը զիջում է երկեվա քանակին, դա չի նշանակում, թե թուլացել են: Սեֆիլյանը համոզված է, որ ավելի են հզորացել. «Բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք՝ կանենք»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: