
Վրաերթ Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը (1998 թ. ծնված Ս. Հ.) տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, այնուհետև՝ «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: