Բաժիններ՝

«Ռեալը» կարող է հեռացվել Իսպանիայի գավաթի մրցաշարից

Մադրիդի «Ռեալը» կարող է հեռացվել Իսպանիայի գավաթի մրցաշարից «Կադիսի» դեմ խաղում կիսապաշտպան Չերիշևի մասնակցության պատճառով:

Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն իրավունք չուներ մասնակցելու այդ խաղին: Իսպանիայի գավաթի նախորդ մրցաշարի խաղում Չերիշևը խաղալով «Վիլյառեալի» կազմում՝ դեղին քարտ է ստացել, որը եղել է երրորդը նրա համար: Չերիշևը գավաթի հաջորդ խաղին մասնակցելու ավտոմատ որակազրկում է ստացել, ընդ որում, դա չի վերանում թիմը փոխելու ժամանակ:

Ըստ մրցաշարի կանոնների՝ «Ռեալը» կհեռացվի գավաթի խաղերից, եթե «Կադիսը» բողոք ներկայացնի: Նման ձևով այս տարի արդեն որակազրկվել է «Օսասունան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031