Բաժիններ՝

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. հայտնի են Հայաստանի մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016-2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Այսպիսով, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Իսրայելի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականները:

Մասնակից 53 հավաքականները բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր: Այս 2 թիմերի հետ էլիտ-ռաունդում կմրցեն նաև 3-րդ տեղը զբաղեցրած այն 5 հավաքականները, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի 2 լավագույն թիմերի հետ խաղերում:

Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում՝ 2017 թ. մայիսին:

Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 32 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 15 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Խորվաթիան:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս