Բաժիններ՝

«Ֆյուրիի հետ ռևանշից հրաժարվելը տարբերակ չէ». Վլադիմիր Կլիչկո

Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն, ով նոյեմբերի 28-ին պարտվեց Թայսոն Ֆյուրիին, հաղորդել է, որ մտադիր է ռևանշ անցկացնել բրիտանացի բռնցքամարտիկի դեմ:

«Ես Սուրբ Ծննդյան նվեր եմ պատրաստել Թայսոն Ֆյուրիի և բռնցքամարտի բոլոր երկրպագուների համար: Ես կօգտվեմ Թայսոն Ֆյուրիի դեմ ռևանշ անցկացնելու իմ իրավունքից և ավելի ուշ կհաղորդեմ մենամարտի կոնկրետ տեղի և ժամանակի մասին, որը տեղի կունենա 2016-ին:

Ես իսկապես վշտացած էի մենամարտից հետո, բայց մի քանի անքուն գիշերներից հետո հասկացա, որ ուզում եմ ապացուցել, որ ես կարող եմ շատ ավելի լավ ելույթ ունենալ: Ես չկարողացա ցուցադրել իմ ամբողջ պոտենցիալը: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ փոխել ռևանշում, և ես այդպես էլ կանեմ: Անհաջողությունը տարբերակ չէ»,- ասել է Կլիչկոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031