Աշխատանքի տոնավաճառ Երևանում
ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, 2015 թվականի դկետեմբերի 4-ին կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում: Միջոցառումը կսկսվի ժամը 13:50՝ համաժողովով, ինչի ընթացքում բանախոսները, որոնց թվում են Plexonic ընկերության տնօրեն Գևորգ Սարգսյանը, BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը, կխոսեն այսօր հայաստանյան աշխատաշուկայում առկա մի շարք խնդիրների մասին և կներկայացնեն սեփական փորձը աշխատանք գտնելու և աշխատակիցներ ընդունելու գործում։
Ժամը 17:15-20:00 կսկսվի բուն աշխատանքի տոնավաճառը, որի ժամանակ մոտ 30 ընկերություններ կներկայացնեն իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը։ Բոլոր կազմակերպությունները միասին ներկայացնելու են գրեթե 200 թափուր աշխատատեղ։ Տոնավաճառին մասնակցելու են հետևյալ ընկերությունները․
ACBA, Ameria Bank, ARMACAD, Arpa Sevan, AUA, Beeline, BetConstruct, BMS, BSC Business Support Center, FastNet, FINCA, Ginosi, Global Consult, Globbing, HSBC, IDEA, Inecobank, Marriott, MLL industries, Rosgosstrakh, SEF, Teach for Armenia, Teghout, TUMO, UCOM, VTB, World Vison
Աշխատանքի տոնավաճառի մասնակից բոլոր կազմակերպությունները նախօրոք ներկայացրել են իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը, որոնց, ինչպես նաև տոնավաճառի մասին ամբողջական ինֆորմացիային, կարելի է ծանոթանալ այստեղ։
Միջոցառման ժամանակ ներկայացվելու են թափուր աշխատատեղեր թե արդեն փորձառու մասնագետների համար, թե այնպիսի հնարավորություններ, որոնց համար աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Տոնավաճառին կներկայացվեն նաև տարբեր կազմակերպություններում պրակտիկայի հնարավորություններ, ուսնակի և փորձնակի թափուր հաստիքներ։
Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչները կազմել են հատուկ ուղեցույց, որին ծանոթանալով աշխատանք փնտրողները կկարողանան ավելի վստահ ու կողմնորոշված մասնակցել միջոցառմանը։ Ուղեցույցի բոլոր խորհուրդներին կարելի է ծանոթանալ այս հղումով։