Բաժիններ՝

Բունդեսլիգայի համար ավելի լավ կլինի, եթե Գվարդիոլան հեռանա «Բավարիայից»

Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը դեմ չի լինի, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:

«Երբ «Բավարիան» Հայնկեսի գլխավորությամբ հաղթեց ազգային առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան, ապա դա արդեն ինչ-որ անհավանական բան էր:

Իսկ Գվարդիոլան թիմը բարձրացրեց նոր մակարդակի: Այն իր առջև պետք է նպատակ դնի ավարտել առաջնությունը` առանց պարտությունների:

Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա «Բավարիայի» համար լավ կլինի, եթե նա մնա: Որովհետև դժվար թե հնարավոր լինի նրան արժանի փոխարինող գտնել:

Բայց Բունդեսլիգայի համար նրա հեռանալը նպատակահարմար կլինի: Հնարավոր է՝ ազգային առաջնությունն այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլինի»,- ասել է Լեմանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս