
Մարալիկ քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ Գագարինի փողոց թիվ 4 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ВАЗ-2410» մակնիշի 13 ՕՕ 698 պ/հ (վարորդ Ս. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: