Բաժիններ՝

Հազարավորները`վարկային պարտավորության ճիրաններում

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացրած հայցերով, գումարի բռնագաձման պահանջով, բազում դատավարություններ են ընթանում Սահմանամերձ Տավուշի մարզում գործող, հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղի ղեկավար աշխատողը, խնդրելով իր անունը չհրապարակել, ներկայացրեց բնակչության պարտքերի հետ կապված վատթար վիճակը: Բնակիչները գյուղատնտեսական վարկեր են վերցնում, ցորեն ցանում, անասուններ գնում, կամ գյուղատնտեսական վարկերի անվան տակ գումար վերցնելով՝ այլ ծախսեր կատարում: Գյուղատնտեսական վարկերը ռիսկային են: Ամեն տարի կամ կարկտահարություն է լինում, երաշտ, կամ էլ՝ անասուններն են անկվում հիվանդություններից:

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգը չի գործում: Գյուղացիները չեն կարողանում ժամանակին վարկերը փակել, ստիպված տվյալ կամ այլ բանկերից նոր վարկեր են վերցնում, որպեսզի հին վարկերը՝ տոկոսներով հանդերձ, փակեն: Նրանք նոր վարկերի մարման համար երաշխավոր են վերցնում իրենց բարեկամներին, ընկերներին, հարեւաններին: Եվ բոլորը միասին հայտնվում են վարկային ծանր բեռի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս