
Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ 5 մլն դոլարանոց կրծկալ է նվիրել

Երեկ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձավ 35 տարեկան: Այդ կապակցությամբ ամուսինը՝ Քանյե Ուեսթը որոշել է կնոջը նվիրել թանկարժեք ներքնազգեստ, գրում է kp.ru-ն:
Քանյեն Քիմին նվիրել է դիզայներական փաթեթավորմամբ 5 մլն դոլարանոց կրծկալ, որը զարդարված է կիսաթանկարժեք քարերով:
Եզակի կրծկալը պատրաստել են Victoria’s Secret-ի մասնագետները ռեփերի դիզայնով:
Քանյեն գումար չի խնայում իր սիրելիին գոհացնելու համար: Հիշենք, որ նա կնոջը նվիրել է 8 մլն դոլարանոց ամուսնական մատանի, սիրում է նրան նվիրել ծաղիկներ, թանկարժեք իրեր ու 100 հազար դոլարանոց Birkin պայուսակներ: