
Եթե անձը կնքված չէ, կարո՞ղ է պաս պահել, հաճախել եկեղեցի

– Եթե անձը կնքված չէ, կարո՞ղ է պաս պահել, հաղորդություն ստանալ, հաճախել եկեղեցի:
– Մկրտությունը մարդու առջև ոչ թե արգելքներ է դնում, այլ հնարավորություն և կարողություն է տալիս Աստծու արքայություն մտնելու: «Եթե մեկը չծնվի ջրից և Հոգուց, չի կարող Աստու արքայությունը մտնել». ասում է Տեր Հիսուս Քրիստոսը (Հովհ. 3: 6): Սա նշանակում է, որ Դուք պետք է անհրաժեշտ համարեք մկրտությունը Ձեր անձի փրկության համար: Մեր Եկեղեցու կանոնների համաձայն Սուրբ Հաղորդության Խորհուրդը ճաշակել կարող է նա, ով մկրտված է: Դուք կարող եք պահք պահել, եկեղեցի գնալ, սակայն հաղորդվել չեք կարող, քանզի մկրտված չեք: Ուստի՝ մկրտությունը մի հետաձգեք:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am