
Էդեն Ազարն ասել է ակումբակիցներին, որ ցանկանում է լքել «Չելսին»

Բելգիացին և «Ռեալն» ավելի մոտ դարձան իրար:
Նախորդ մրցաշրջանում Ազարը թիմի անառարկելի առաջատարն էր, բայց հիմա Ժոզե Մոուրինիոն նրան տեղ չի երաշխավորում հիմնական կազմում: Անգլիայի առաջնության խաղում Էդենը մնացել է փոխարինող կազմում, որի պատճառով նրա մոտ դժգոհություն է ծագել` կապված նոր ստատուսի հետ:
L’Equipe-ի տեղեկությամբ, բելգիացին արդեն ասել է ակումբակիցներին, որ ցանկանում է հաջորդ ամառ հեռանալ «Չելսիից»: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ռեալը» հետաքրքրված է Ազարով, իսկ ֆուտբոլիստն ինքը դեմ չէ Մադրիդ տեղափոխվելուն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում Ազարը կատարել է 3 գոլային փոխանցում:
Ազարի տրանսֆերային արժեքը 70 մլն եվրո է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը