«Ռեալը» փորձել է ճնշում գործադրել մրցավարների վրա, որոնք պետք է դատեն Կլասիկոն
Իսպանիայի Ֆեդերացիան քննում է մրցավարների վրա ճնշում գործադրելու գործը, որոնք պետք է դատեն սպասվող Կլասիկոն:
Եզրային մրցավարը Դատավորների կոմիտեից հրահանգներ է ստացել, որում ասված է եղել, որ ինքը պետք է ամեն կերպ օգնի «Ռեալին»: Այն բանից հետո, երբ լայսմենը հրաժարվել է, նրան սպառնալիքներով զանգահարել են Իսպանական Ֆեդերացիայից:
Ուշագրավ է այն փաստը, որ նման հրահանգներ են տվել նաև մյուս լայսմենին: Նրանց խնդիրը կայանալու է հետևյալում. կատարել սխալ գործողություններ` հօգուտ «Ռեալի», քանի որ եզրային մրցավարների վրա սովորաբար ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան հանդիպման գլխավոր մրցավարի:
Մրցավարները, որոնց սպառնացել են, պաշտոնական բողոք են ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազություն, և հիմա գործի քննությամբ զբաղվում է իսպանական ոստիկանությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը