
«Աստանայում այլ խաղ եմ սպասում և մտածում եմ, որ ստիպված ենք լինելու քրտնել». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի «Աստանայի» դեմ խմբային խաղը (4:0):
«Հարձակվողի դիրքը տարբերվում է մյուսներից, քանի որ հարձակվողը պետք է խփի: Ջեքսոն Մարտինեսի գոլից հետո ֆուտբոլիստների ուրախությունը ցույց տվեց, որ մենք կոլեկտիվ ունենք, և, որ տղաները գերազանց են վերաբերվում Ջեքսոնին: Այդ գնդակը նրան վստահություն կտա:
Ֆերեիրա-Կարասկոն այսօր առաջին անգամ հիմնական կազմում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղին և իրեն լավ դրսևորեց: Ես երջանիկ եմ: Նա աճում է, և նրան ավելի շատ խաղային ժամանակ է պետք:
Մենք շատ լավ անցկացրինք հանդիպումը և իրականացրեցինք մեր պահերը: Ավելի շատ կարող էինք խփել: Աստանայում արդեն ուրիշ խաղ եմ սպասում և մտածում եմ, որ այնտեղ ստիպված ենք լինելու քրտնել: Դա բարդ խաղ կլինի, միանգամայն ուրիշ: Կտանենք ամենաուժեղ կազմը, որպեսզի հաղթանակի հասնենք»,- ասել է Սիմեոնեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը