
«Ինձ դուր է գալիս նոր թիմիս փիլիսոփայությունը». Գաել Անդոնյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի նոր թիմի՝ «Դիժոնի» պաշտոնական կայքը խոսել է պաշտպանի հետ:
«Գիտեի, որ «Դիժոնի» ներկայացուցիչները ներկա էին լինելու Ֆրանսիա-Հայաստան խաղին: Ինձ ասել էին, որ նրանց պաշտպան է հարկավոր: Նաև հայտնել էին «Օլիմպիկին», որ հետաքրքրված են ինձ վարձավճարով ձեռք բերելու հարցում: Ես կառչեցի այդ հնարավորությունից, քանի որ ես շատ լավ հասկանում եմ, այժմ «Օլիմպիկի» առաջին թիմում հանդես գալու հնարավորություն չկա:
«Դիժոնը» շատ լավ թիմ է, առաջատար է Լիգա 2-ում: Արդեն ծանոթացել եմ թիմի հետ, այստեղ կան տղաներ, որոնց հետ նախկինում ևս խաղացել եմ:
Ինձ դուր է գալիս թիմի փիլիսոփայությունը, խոսել եմ մարզչի հետ: Ինձ դուր են գալիս նրա տեսակետները: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ խաղերին, որպեսզի խաղամ և հաճույք ստանամ ֆուտբոլից», – նշել է Անդոնյանը:
Սիրարփի Աղաբաբյան