
Խոշոր ավտովթար Մերձավան գյուղում. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան խճուղի թիվ 15 շենքի մոտակայքում «Ռենո» մակնիշի 34 ZM 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի ենթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր է հասելը՝ վարորդը՝ 1937 թ. ծնված Կ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգության ավտոմեքենային մոտեցրել են տուժածին, ով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, փրկարարները և Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Շմայս» մականվամբ:
Լուսանկարները` shamshyan.com-ի