Կառավարությունը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
«Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ընդգծել է, որ երբեք իր մտքում չի եղել խաղալ Անգլիայի հավաքականում, չնայած վերջինիս ավելի բարձր ստատուսին:
Մեզ մոտ հարկային մուտքերը բյուջե չեն կարող փոխել և, արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ես չեմ կարծում, որ բյուջեն այս պայմաններում կարող է լինել այն փաստաթուղթը, որն ինչ-որ քաղաքականություն իրենից ներկայացնի: Զգուշավորությունը պայմանական հասկացություն է: Իմ գնահատականով՝ մեզ մոտ ոչ մի տնտեսական աճ էլ չկա:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդներին բնորոշ հանդուրժողականությամբ պայմանավորված՝ մշտապես առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվել պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները: «1990-ականներին սկսվեցին «Կապույտ» մզկիթի վերականգնման և վերանորոգման համատեղ աշխատանքները: Այժմ երկուստեք միջոցառումներ են ձեռնարկվում «Կապույտ» մզկիթը Հայաստանի Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար:
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն իրականացրել են միջոցառումներ, որոնք նախատեսված են «միջուկային քարտեզով» ու վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 00.30-ին, Երևանի Պոպովի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլանա Հ.-ն:
«Այս առումով արձանագրում ենք, որ մենք մեր նպատակին հասանք։ Կարևոր էր նաև այն, որ եթե անգամ դատարանը ճանաչում է, որ Փերինչեքին դատապարտելը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար կոնվենցիայի խախտում է, դատարանը հստակ սահմանեց, որ ոչ միայն Ցեղասպանությունը քրեականացնող օրենսդրությունը կոնվենցիային չի հակասում և այն ժխտելու համար քրեական պատասխանատվությունը պարտադիր է՝ ուղղակի սահմանելով, որ այդ դրույթները պետք է համապատասխանեն կոնվենցիային և օրենսդրությունը ճիշտ կիրառվի անձի նկատմամբ»։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Sana գործակալությունը: Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը, որոնք գործադրել են բարեկամ երկրները, պետք է տան իրենց պտուղները տարածաշրջանի ողջ բնակչությանն ու ամբողջ աշխարհին:
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում տեղի են ունեցել փոփոխություններ: «Փյունիկը» ՖԱ այս տարվա բոլոր տնային հանդիպումները կսկսվեն ժամը 16:00-ին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում սկսել է ուռուցքաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Մասնագիտացված կենտրոնի կառուցումը հովանավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Հոկտեմբերի 14-ից 16-ը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 22-ից 25-ը Կիպրոսում կայանալիք ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշարին:
Իրանի առևտրաարդյուբերական պալատի նախագահ Մոհսէն Ջալալփուրն այսօր խիստ կարևորեց երկաթգծի կառուցումը:
Թուրքիայում ձերբակալվել է ևս 10 մարդ՝ կապված Անկարայում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունների հետ: Ինչպես հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ձերբակալելու համար հիմք են ծառայել Twitter-ում պայթյունների նախօրեին հրապարակված գրառումները:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում երեխա է ընկել ջրհորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաց-թուրքական սահմանին ևս մեկ մաքսակետ կբացվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Մետաքսե ճանապարհ» ֆորումում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սվաճյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արա Վ.-ին:
«Հարավային Կովկասում Մոսկվան հակված կլինի համագործակցել Արևմուտքի հետ ԼՂ-ի հարցում, հատկապես ճնշում գործադրելով Ադրբեջանի նկատմամբ սահմանային ներխուժումները կանխելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ին տվել է լուծարման թույլտվություն
Հակոբ Դեխնավին, ում մասնակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացված ակցիայի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկաններից մեկի հետ, տուժող է ճանաչվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ քննվում է քրեական գործը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վիդեոնյութեր, որտեղ ցուցադրել է ռուս օդաչուների նոր ավիահարվածները ԴԱԻՇ-ի առանցքային օբյեկտներին, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 3 595 013 դոլարի չափով դրամաշնորհի հատկացում՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի կայացմանը խթանելու համար:
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ:
Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Քեմալ Այդընը հուսով է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տիրույթը խախտելու կրկնություն այլևս չի լինի:
Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:
Քաղաքացի Նարե Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը մարմնավաճառությամբ զբաղվելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին տանելու նպատակով հրավիրել է իրեն նստել ծառայողական ավտոմեքենան:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին:
Ներգաղթյալների ապաստան տրամադրելը գլոբալ պատասխանատվություն է, իսկ աշխարհագրորեն մոտ լինելը վճռորոշ գործոն չէ այդ հարցում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: